Նիկոլ Փաշինյանը՝ Ապարանի հայտի «Գնթունիկ»-ում

Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ապարան քաղաքում: Խոսելով քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Փաշինյանն ասել է, որ հեղափոխության իմաստը ոչ թե այն է, որ կառավարություն կամ իշխող ուժ փոխվի, այլ այն, որ հասարակությունն ինքն է որոշել, թե ով լինի երկրի ղեկավար:

«Շատ են խոսում, թե հեղափոխությունից հետո կլինի հիասթափություն. դուք կարող եք հիասթափվել վարչապետներից, կառավարությունից, նախարարներից, բայց դուք չեք կարող հիասթափվել ինքներդ ձեզնից: Տնտեսական խնդիրները տեխնիկական հարցեր են, բայց կարևորն այն է, որ դուք որոշողի ձեր իրավունքը չկորցնեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ապարանցիներին կոչ է արել չվաճառել սեփական ձայները առաջիկա ընտրություններում, թույլ չտալ, որ վաճառվեն քաղաքացիների ձայները:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ