«Եթե այդ ելույթը խայտառակություն և ապտակ եք համարում երկրի առաջին ամբիոնի համար՝ ապա ինչու՞ խոսափողը չանջատեցիք». Նվեր Մնացականյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Զոհրաբյանի խոսքով՝ հրավիրյալների կազմը չի որոշվել, հրավերներ միայն դեսպանատներ են ուղարկվել, հանձնաժողովի կայքում տեղադրվել է հայտարարություն, որ ովքեր զբաղվում են դատաիրավական խնդիրներով, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների խնդիրներով, կարող են մասնակցել խորհրդրանական լսումներին:

«Որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ «Իրավունքի կողմ» կոչվող ՀԿ ներկայացուցիչը կարող էր շեղվել օրակարգից»,- նշեց Ն. Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ նիստերի դահլիճում ընթացող մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լսումների ժամանակ ամբիոնին մոտեցավ «Իրավունքի կողմ» ՀԿ ներկայացուցիչը, որը, պարզվեց, տրանսգենդեր է, և անդրադարձավ իրենց խնդիրներին:

Նիստը վարող Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա  Զոհրաբյանը հայտարարեց, որ իրավունք չունեին օրակարգ խախտել և նման հարց բարձրացնել ԱԺ ամբիոնից:

աղբյուրը՝  1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ