Ապրիլի 7-ի խորհուրդը

1995 թվականին որոշում կայացվեց ապրիլի 7-ը ընդգրկել ազգային տոնացույցում, իսկ օրը պատահական չէր ընտրված. ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը օրը կամ այլ կերպ` Աստվածահայտնության և ընդունված կարգի համաձայն, բոլոր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության արարողություն: Իսկ քրիստոնեական տոնի նախապատմությունը հետևյալն է .

«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ` Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր և հրեշտակը, հայտնվելով նրան ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար:

Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»:

Մարիամը, թեպետ այր չէր ճանաչած, ասեց.«Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ