Ժամը 16։29-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ

 

Ժամը 16։29-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ:

ԱՀ տեղեկատվական շտաբ

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ