«Ասեցին հաշմանդամ ես, չենք կարող վերցնել աշխատանքի». քառօրյա պատերազմի մասնակից

Ապրիլյան պատերազմում վիրավորվելուց հետո երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած 22–ամյա Նորայր Զախարյանն արդեն երեք տարի ապարդյուն փորձում է աշխատանք գտնել։ Դիմել է մի շարք գործակալությունների, և հույսը չի կորցրել, որ դրական արձագանք է լինելու:

«2017 թվականին դիմեցի Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզայինի վարչություն, վարչության պետն ասաց՝ հաշմանդամ եք, չեմ կարող ձեզ վերցնել, ասաց՝ կամ պետք է կատարյալ առողջ լինեք, կամ անվասայլակով»,-

«2017 թվականին դիմեցի Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզայինի վարչություն, վարչության պետն ասաց՝ հաշմանդամ եք, չեմ կարող ձեզ վերցնել, ասաց՝ կամ պետք է կատարյալ առողջ լինեք, կամ անվասայլակով»,-  NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նորայրը։

Նորայրի քույրն առաջին կարգի հաշմանդամություն ունի: Քրոջը դիալիզի համար Երևան տանելը խնդիր է դեռ 2007 թվականից:

աղբյուրը՝  news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ