Էս մարդկանց տրամաբանության, ուղեղի հորիզոնի վրա եմ զարմանում…

Թամարա Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը

Էս մարդկանց տրամաբանության, ուղեղի հորիզոնի վրա եմ զարմանում: Փաստորեն էս մարդկանց համար մի գաղափար կա «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ»:

Չեն գիտակցում, որ շատ կարևոր խնդիր կա Հայաստանում: Էս մարդիկ տարիներով թալանել են և շարունակում են թալանել Հայոց Բանակը, մեր երկիրը, մեր ծերերին ու երեխաներին: Էսօր հարյուրավոր երեխաներ սոված ու բոբիկ են էս տեսակ հարկերից խուսափող մենաշնորհների պատճառով: Խոր ծերության տարիքում ծերերը նույնիսկ օրվա հացը չեն կարողանում հանգիստ ուտել, հարյուրավոր ընտանիքներ դարձել են կիսաբաց լուսամուտների ռեյտինգ ապահովող թույլ օղակներ:

Այսօրվա հենց էս նույն բողոքողները վաղը կբողոքեն ցածր աշխատավարձի և թոշակի համար, զինվորի առողջ սնունդի, հագուստի համար, բանակի զենքով բավարար ապահովվածության և այլնի համար:

Չեն հասկանում, որ սա մեծ օրինակ է մյուս ստրկատիրությամբ և թալանով զբաղվողների համար, որ վազեն ու սևով սպիտակի վրա գրանցեն էն ինչ ունեն ու վճարեն էն, ինչ պարտավորեն վճարել: Հերիքա, մի քիչ էլ մտածեք գլխով, ոչ թե ստամոքսով: Էլ ինչ իմաստ ուներ հեղափոխություն անելը, եթե էսօր գլուխ եք ջարդում նախկին թալանչիների համար

Հ.Գ Թամարա

«Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

«Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում. https://youtu.be/V12GEj6kN_U

Posted by Azat News Tv on Friday, April 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ