Ապարանում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին զուռնա-դհոլով

«Մեր խնդիրն է հստակ արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը։ Ես ուզում եմ իմ օրինակը բերել. ես երկար տարիներ ղեկավարել եմ Հայաստանի ամենախոշոր թերթը, եղել եմ գլխավոր խմբագիր, իհարկե, կոլեկտիվը շատ մեծ չի եղել, բայց չի եղել մի դեպք, որ ես երբևէ որևէ աշխատողի ասեմ՝ գիտես ինչ, էս ինչին պետք է ընտրես», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե այս ընտրություններում քարոզարշավը պետք է տեղի ունենա հավասար պայմաններում։

«Որևէ խոչընդոտ  որևէ քաղաքական ուժի գործունեության, քարոզարշավի նկատմամբ պետք է տեղի չունենա ՀՀ որևէ անկյունում, եթե մի դահլիճ հասանելի է որևէ քաղաքական ուժի համար, պետք է հասանելի լինի նաև մյուսների համար», — ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ