«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թվիթերյան էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը․

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում։ Դպրոցներն ու մանկապարտեզները ստիպված են դադարեցնել աշխատանքները: 22000 երեխա զրկված է կրթության իրավունքից»,- գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ