«Արտակ Բեգլարյանը, դժբախտաբար, կույր է, չի տեսնում, , այլապես ՄԱԿ գրասենյակի փոխարեն հավանաբար կրշջափակեր այս երկրի դեսպանությունը» Տիգրան Խզմալյան

Տիգրան Խզմալյանը գրում է.

Տեսնու՞մ եք, թե ո՛ր երկրի մեքենաներն են փակել միջանցքը եւ ինչ դրոշներով։ Լա՞վ եք տեսնում։ Քաղաքական գործիչ Արտակ Բեգլարյանը, դժբախտաբար, կույր է, չի տեսնում, թե չէ ՄԱԿ գրասենյակի փոխարեն հավանաբար կրշջափակեր այն երկրի դեսպանությունը, որի դրոշներով բեռնատարները շրջափակել են միջանցքը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ