«Ադրբեջանը շարունակում է ռազմավարական սայթաքումները». Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի գրառումը.

«Ադրբեջանը շարունակում է ռազմավարական սայթաքումները:

Երեկ գրեցի, որ միջանցքը փակելը նվեր է մեզ համար, այսօր Ադրբեջանն արդեն պետական մակարդակով փակեց Արցախի գազամատակարարումն ու ավելի մեծ նվեր արեց: Եվ չօգտվել ստեղծված հնարավորությունից, ամենաքիչը հիմարություն է: Որպեսզի խնդիրը լուծես, նախ պետք է ճիշտ սահմանես այն: Եթե խնդիրը զուտ դրվում է ապաշրջափակելն ու գազի մատակարարումը վերականգնելը, ապա կարճաժամկետ ու ոչ հեռանկարային խնդիր է սահմանվում: Հիմա, առավել քան երբևէ, աշխարհի առաջ պետք է հարց դնել անջատելն ու փրկելը, հակառակ դեպքում՝ դատապարտված ենք ոչնչացման:

Ամենակարևորի մասին. ոչ մի ճնշման արդյունքում չպետք է անգամ մտքում մտածել ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու մասին:

Մի ավելորդ անգամ էլ խնդրեմ, որ նման ճգնաժամային իրավիճակում իրար վրա ցեխ շպրտելը գոնե ժամանակավոր դադարեցրեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ