«Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում». Արտակ Բեգլարյան

Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ կից գրառմամբ. «ՍՈՍ. ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲՈԼՈՐԻՍ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ…

Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ հետևյալ պահանջներով՝

1. ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումն Արցախի ժողովրդի հանդեպ:

2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով:

3. Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և Եվրոպական Միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ:

Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում՝

4. Դուրս գալ անտարբերության ու անօգնականության թմբիրից և ամեն մեկն իր չափով ու ձևով նպաստի Արցախի պաշտպանության ու հայկական ապագայի երաշխավորման սուրբ գործին:

5. Տարբեր հանրային գործողություններով ճնշման տակ պահել հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպանատները՝ պահանջելով հստակ գործողություններ՝ և՛ առանձին, և՛ ՄԱԿ-ի ձևաչափով:

6. Բոլոր հնարավոր տեղերում խոսել ու գրել Արցախի կարևորության ու ներկա կարիքի մասին՝ և՛ հայերենով, և՛ օտար լեզուներով:

7. Ով կարող է միանալ նստացույցին կամ բողոքի այլ գործողությունների, թող միանա, քանի որ Արցախի մեր հայրենակիցները շատ ավելի մեծ զրկանքներ են կրում հիմա:

Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ եմ անում՝

8. Իրենց երկրներում կազմակերպել հանրային անհնազանդության գործողություններ՝ պահանջելով իրենց կառավարություններից գործնական քայլեր Արցախի պաշտպանության և Ադրբեջանին սանձելու համար:

9. Իրազեկման արշավներ մեկնարկել՝ ուղղված օտար հասարակություններին ու լրատվամիջոցներին Արցախի հայության կարիքներն ու ադրբեջանական հանցագործությունները ներկայացնելուն:

Արցախը ամբողջ հայության անզիջում արժեքն է, և այս պայքարն էլ բոլորինս է:

Ժամը 15:00-ին հրավիրում եմ մամուլի ասուլիս՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև: Մնացածը կներկայացնեմ այդ ժամանակ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ