Լաչինի ճանապարհը փակել են ռուս խաղաղապահները. Ադրբեջանի նախագահի օգնական

Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ռուս խաղաղապահ զորախումբը։ Այս մասին դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ռուս խաղաղապահ զորախումբը։ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փորձում են կասեցնել թալանված բնական ռեսուրսների ապօրինի տեղափոխումը, սակայն չեն խանգարում այլ քաղաքացիական մեքենաների տեղաշարժին»,- ասել է Հաջիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ