«Եկեք հանդուրժող եւ հոգատար լինենք անպապա մնացած մեր հայրենակցի նկատմամբ». Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը նոր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

Ժողովուրդ ջան, եթե նկատել եք, ՀՀԿ-ից մի քառյակ պոկվեց՝ հեռուստաընկերություն գնեց (բնականաբար՝ արդար քրտինքով վաստակած հալալ-զուլալ Հայոց դրամով)։ Մի խմբակ էր պոկվեց՝ փաստաբանական թե իրավաբանական գրասենյակ ստեղծեց։ Կարճ ասած՝ խումբ-խումբ մի-մի պուճախ գտան օրերը մթնեցնելու համար։

Եռաբլուրում էլ, ինչպես նկատեցիք, Արմեն Աշոտյանն էր հանդես գալիս սեՌժիկի զավակի դերում, Շարմազանով Էդոն չկար։

Ու եթե նկատել եք, էս մեր կոմսոմոլ Էդոն այլեւս վաղուց ի վեր իր անփոխարինելի պապա սեՌժիկի գովքը չի անում, հիմա էլ դեգերում է ռքոչարյանի ոտնատակերին, բայց ոնց որ թե էդ կողմերում էլ առանձնապես մարդու տեղ չեն դնում էս մեր ջահելին։


Վայ թե Էդոն անտեր է մնացել, դրա համար է անիմաստ հեծեծում օրական մի քանի անգամ ու կախվում ոսոխ Բելին հաղթած բազմաչարչար Հայկի բթամատից։
Ինչ եմ ուզում ասել։
Ուզում եմ ասել՝ եկեք փորձենք հանդուրժող եւ հոգատար լինել անպապա մնացած մեր հայրենակցի նկատմամբ։
Դժվար բան է, բայց դե՝ էսպիսի՞ դժվարություններ ենք հաղթահարել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ