«Կաշառք բաժանողների ձեռքերը կկտրեմ». Նիկոլ Փաշինյանը` ապարանցիներին

Մենք խնդիր ենք դրել, որ այս ընտրությունները պետք է լինեն լավագույնը Հայաստանի պատմության մեջ, Արագածոտնում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ նկատի ունեմ, քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն ՀՀ քաղաքացիների կամքը», — ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պետք է բացառաել ընտրողների կամքի վրա ապչօրինի ներգործությունը։

«Վերջին տարիներին ամենահայտնի մեթոդը ընտրակաշառքն է, ոստիկանութունն ու, ընդհանրապես, իրավական համակարգը շատ հստակ հանձնարարուիթյուն են ստացել, որ ընտրակաշառք բաժանելու ցանկացած փորձ պետք է արժանանան շատ կոշտ հակազդեցության», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Աստված մի արասցե, եթե հանկարծ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի ու այդ տեղեկությունը ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ՝ մամուլից», — ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Նա նշեց, թե Հայաստանում կա ընտրական ասողների ինստիտուտ, բայց այդ երևույթը պետք է արմատախիլ արվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ