Արցախցիներին տարհանելու մասին լուրերը կեղծ են. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով արցախցիների ֆեյսբուքյան էջեր, Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում:

Այս մասին հաղորդում է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը:

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում», — ասված է հաղորդագրությունում:

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունն էլ հերթական հաղորդագրությունն է տարածել՝ նշելով, որ 13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։

«Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ», — ասված է հաղորդագրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ