Արցախցի Միշան ռուսական «Голос.Дети» նախագծում անցավ հաջորդ փուլ

Մանկական ձայնը» շոուի մենամարտեր փուլում ելույթ ունեցան Միշա Գրիգորյանը, Ժան Մակիմն ու Անդրեյ Կալաշովը։ Ետնաբեմում տղաներն իրենց թիմի համար կատակով անվանում էին տվել՝ «Խիստ տղաներ»։

Եվ իրականում խիստ էին․ նրանք կատարեցին տղամարդկային երգ՝ Imagine Dragons խմբի «Believer» ստեղծագործությունը։ Տղաները հանդիսատեսին փոխանցեցին հզոր էներգետիկա։

Պելագեյան նրանց կատարում անվանեց «պայքարողների մինի ակումբ» եւ խոստովանեց, որ չի կողմնորոշվում, թե ում կարելի է ընտրել։ Լոբոդան նույնպես այդ կարծիքին էր՝ գտնելով, որ նրանք բոլորն էլ լավ երգեցին։

Մելաձեն ի վերջո հայտարարեց, որ իր հետ կշարունակի Միշա Գրիգորյանը։ Շնորհավորում ենք եւ սրտատրոփ սպասում հաջորդ ելույթներին․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ