Հայաստան ժամանած Նատալյա Օրեյրոյի հայկական անձնագիրը

Նատալյա Օրեյրոն արդեն «հայկական անձնագիր» ունի ու հասցրել է զգալ, որ Հայաստանում երկրպագուների բանակը մեծ է, թեև իր երկրպագուները, հիմնականում, 1980–ականների վերջի և 1990-ակաների սկզբի սերնդի ներկայացուցիչներն են։

Հայկական անձնագիրը, իհարկե, իրական չէ, սակայն երկրպագուներն այն նվիրեցին երգչուհուն` ի նշան այստեղ միշտ սպասված լինելու։ Նատալյա Օրեյրոն Երևանում է։

Երեկ նա մի լավ հանգստացել է և վայելել ամուսնու ու որդու ներկայությունը, որոնց չէր տեսել 1 ամիս և հանդիպման էր կանչել Հայաստան։ Այսօր առաջին հանդիպման հերթը լրագրողներին էր։ Tert.am Life–ը ներկայացնում է Նատալյայի երևանյան ասուլիսի մանրամասները։

Երգչուհին կենսախինդ է, շփվող, լրագրողների հետ հանդիպումն էլ անցավ ջերմ մթնոլորտում։ Նատալյան պատմեց, որ Հայաստանում հասցրել է «շատ երկար հաց» ուտել` նկատի ունենալով հայկական լավաշը։ Բուսակեր երգչուհին Հայաստանում միս չի կերել, բայց հասցրել է համեղ ուտեստներ փորձել։

աղբյուրը՝  Tert.am Life

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ