Քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայրը Նիկոլ Փաշինյանից տուն է խնդրում

Այսօր ավելի քան երեք ժամ տևած ասուլիսի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասնորեն անդրադարձավ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին, ՀԱՊԿ անդամ Բելառուսի հետ ունեցած վերջին օրերի լարված հարաբերություններին, ինչպես նաև այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին։

«Բելառուսի նախագահը հրավիրում է Ադրբեջանի դեսպանին և ասում է՝ գիտեք, Աստանայում սենց էղավ, սենց էղավ, սենց խնդիր կա, սենց խնդիր կա․․․

Ես հարց եմ տալիս․ եղե՞լ է գոնե մի դեպք, երբ Բելառուսի նախագահը հրավիրի Հայաստանի դեսպանին, ասի՝ գիտեք ինչ, հիմա մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, էկել են, մեզնից զենք են ուզում, ուզում եմ Ձեզ տեղեկացնեմ, որ այ սենց քննարկում էղավ, իրանք էս զենքից են ուզում, էս գնով են ուզում, մենք էլ սենց մտածում ենք՝ տանք-չտանք: Եղե՞լ է նման իրավիճակ:

Չի եղել: Իսկ ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրված է, որ մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք», — ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ