Արամ MP3-ն ցույց է տվել, թե ինչպես են Ամանորին պատրաստվում և տոնածառ զարդարում

Հանրահայտ երգիչներից Արամ MP3-ն իր գեղեցիկ ընտանիքում ուրախացող հանրահայտ դեմքերից է։ Արամի համար անցնող տարին բավականին հաջող, ձեռքբերումներով և հաջողություններով լի էր, չնայած լի էր նաև դժվարին պահերով։

Արամի ընտանիքը այս տարի նաև նոր անդամով համալրվեց․ լույս աշխարհ եկավ ընտանիքի սիրելի աղջիկ զավակը։ Արամը երջանիկ հայրիկ է և իր ընտանիքի անդամների մասնակցությամբ երջանիկ ընտանեկան կադրեր ևս տեղադրում է։

Այս օրերին շատ ընտանիքների նման Արամի ընտանիքում ևս ամանորյա եռուզեռ է։ Ընտանիքի անդամները պատրաստվում են ամենից ընտանեկան ու գեղեցիկ տոներից մեկին՝ Ամանորին։ Տոնական տոնածառը զարդարելու կարևոր պարտականությունն իր վրա է վերցրել Արամի կինը։

Նա զարդարել է իրենց տան տոնածառը՝ միաժամանակ նկարահանելով տոնածառը զարդարելու գործընթացը։ Վերջում Արամի կինը մոնտաժել է այդ տեսանյութը և տեղադրել իր հարթակում, իսկ տեսանյութով իր հերթին իր հարթակում կիսվել է նաև Արամը։ Տեսանյութը՝ կից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ