Մալենան ներկայացրել է նոր երգը, որն այսօր կկատարի «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմից

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան նոր տեսահոլովակ է ներկայացրել Can’t Feel Anything երգի հիման վրա, որն այսօր կատարելու է «Մանկական Եվրատեսիլ»-ի գլխավոր շոուի ժամանակ։

Երգի երաժշտության հեղինակը երգչուհու պրոդյուսեր Դավիթ Բադալյանն է (tokionine), բառերը հեղինակել են Մալենան եւ Ռոզա Լինը։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս տարվա մրցույթին մասնակցում է 16 երկիր․ Հայաստանը ներկայացնում է Նարե Ղազարյանը, նա ելույթ կունենա 15-րդ համարի ներքո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ