Բրիթնի Սփիրսը սադրիչ տեսանյութ է հրապարակել

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը մեկշաբաթյա բացակայությունից հետո վերադարձել է Instagram և նոր տեսանյութ հրապարակել, որում տորթ է ուտում հենց հատակից։

Դեկտեմբերի 3-ին Բրիթնի Սփիրսը հերթական անգամ ջնջեց իր օգտահաշիվը այն բանից հետո, երբ հրապարակայնորեն շնորհավորեց իր կրտսեր քրոջ՝ Ջեյմի Լինի, ծննդյան տարեդարձը և հայտարարեց, որ կմեռներ իր որդիների՝ Ջեյդենի և Շոնի համար: Մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 10-ին, երգչուհին սոցցանց է վերադարձել նոր սադրիչ հոլովակով։ Կադրում կարմիր բոդի հագած Բրիթնին պարում է զարդարված տոնածառի դիմաց՝ Santa Baby երգի ներքո, շամպայն է խմում շշից և տորթ է ուտում հատակից։ Հրապարակման վերնագրում նա բացատրել է, որ ամբողջ շաբաթ նշել է ծննդյան տարեդարձը։

Երգչուհին ներողություն է խնդրել «պատահաբար սխալ կոճակ սեղմելով» իր օգտահաշիվը ջնջելու համար, ինչպես նաև ներողություն է խնդրել այն բանի համար, որ հոլովակը անորակ է ստացվել։ «Ձեզ մի քիչ վատ եք զգո՞ւմ սա նայելով: Ամբողջ իմաստը հենց դրա մեջ է»,- հավելել է նա։

Բրիթնին կիսվել է նաև 2023 թվականի իր ծրագրերով։ «Ուրախ Սանտան արդեն ճանապարհին է: Այս տարի իմ նպատակն է սովորել ուրիշների հետ ինձ զգալ նույնքան հարմարավետ, որքան նրանք ինձ հետ: Ես ուզում եմ այս տարի հարսանիքի գնալ, խոսափող վերցնել, մի երկու երգ երգել և ութ անգամ ընկնել: Վերջին 15 տարիների ընթացքում սա իմ առաջին տարին է, երբ ինձ վերաբերվելու են հավասարը հավասարի պես»,- ընդգծել է նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ