Սուրենյանի «ԱՊՐԻԼԻ 7»-ի անակնկալը կանանց և աղջիկերին

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր, ապրիլի 7-ի կլինի արևային և առանց տեղումների եղանակ:

Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի տիկնայք և աղջիկներ, վաղվա ձեզ խոստացած արևառատ և ջերմ օրը ուժի մեջ է»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

ԱԻՆ տվյալներով՝ այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սակայն վաղվանից ակնկալվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +20 աստիճան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ