Փոքրիկին օգտագործել քոչարյանի PR֊ի համար` վերջին ստորությունն է, որին կարող էին դիմել «քոքամաշ եղած» ռևանշիստները

Հայկ Ստեփանյանը գրել է.

«Հայաստան» խմբակցության պատգամավորը պնդում է, որ այս փոքրիկը 10 տարեկան Ջերմուկցի Արամն է, ում հայրիկը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 14֊ին։ Այն ինչ տեսանյութը առնվազն 1 տարվա վաղեմություն ունի։(տեսնել լուսանկարում)

Եվ չնայած նրան, որ «քոչարյանի դաշինքի» պատգամավորի կեղծիքը բացահայտվել է, նա շարունակում է պնդել իր սուտը, իբր մենք մանիպուլցնում ենք։
Իրականում զարմանալի չէ, քանի որ քոչարյանի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հավակնում է «դարի սուտասանի տիտղոսը» ստանալ։

Եթե հիշում եք` նույն Վարդանյանը «դարի ցուցարարն է», ով մեկ Հադրութցի տուն կորցրած քաղաքացի է, ով Կառավարության դիմաց բողոքում է անօթևան մնալու համար, մեկ «Լաո արթնացնող» ցուցարար է, մեկ «բժշկականի» դժգոհ ուսանող, մեկ «Բրյուսովի», մեկ դաշնակ, մեկ լրագրող, մեկ մտահոգ «Երևանցի»։ Վարդանյանի կերպարանափոխությունը կարելի է երկար թվել, սակայն փոքրիկին օգտագործել քոչարյանի PR֊ի համար` վերջին ստորությունն է, որին կարող էին դիմել «քոքամաշ եղած» ռևանշիստները։
(Տեսանյութի հղումը` մեկնաբանություններում)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ