«Պատգամավորի հրապարակած 10-ամյա երեխայի նամակը ակնհայտ կեղծիք է, նման ընտանիք գոյություն չունի». Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայաստան դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը երեկ հրապարակել էր 10-ամյա Արամի նամակը ուղղված Ձմեռ պապիկին, ով իբրև թե գրել էր, որ տոնածառ չի ուզում, փոխարենը իր հայրիկի մարմինն է ուզում, որ դեռ թշնամու մոտ է։
Պատգամավորի հրապարակած նամակը ակնհայտ կեղծիք է։

  • ‼️ Սեպտեմբերի 14-ին Ջերմուկի ուղղությամբ անհայտ կորածներ չկան, զոհերի մարմինները վերադարձվել են հայկական կողմին։
  • ‼️ Չկա նման Արամ անունով 10-ամյա ջերմուկցի երեխա, որի հայրը սեպտեմբերի 14-ին զոհվել է Ջերմուկում, իսկ մարմինը դեռ հակառակորդի մոտ է։

Ավելին, պատգամավորն այսօր հրապարակել է 1 տարվա վաղեմության տեսանյութ, իբրև թե ապացուցելու համար նամակի իսկությունը։ Բայց ինչպես ասեցի, տեսագրությունն ունի 1 տարվա վաղեմություն։

Այսպիսով Հայաստան դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը փորձ է անում ակնհայտ կեղծիքներով ստեղծել հանրային տրամադրություններ՝ մոլորեցնելով հանրությանը։

Նողկալի է, որ իր նպատակներին հասնելու համար պատգամավորն օգտագործում է անգամ անմեղ երեխաներին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ