Վարդանյան եղբայրների անհավանական համարը ռուսական «Минута славы» նախագծում

Վարդանյան եղբայրները, ովքեր հաղթող են ճանաչվել ռուսական առաջին ալիքի եթերում հեռարձակվող «Минута славы» հոբելյանական ծրագրի ընթացքում, մեկնել են գրավելու Մառախլապատ Ալբիոնը։

Հետեւելով տաղանդավոր արտիստների համարին՝ ամբողջ դահլիճը բարձր ձայնով բաղվում էր։ Ժյուրիի անդամներից մեկը համարը շուոի «ամբողջ պատմության ընթացքում ամենավտանգավորն» է անվանել։

Եղբայրներ Անդրանիկը եւ Գեւորգը, վերափոխված դիսնեյյան Ալադինի կերպարում, երեք ուժային համար են ցուցադրել։

Դրանցից մեկի շրջանակներում արտիստը պետք է օդ բարձրանա՝ դաշույնով հենվելով միայն զուգընկերոջ դաշույնին։ Ակրոբատները պարզապես մարտահրավեր են նետել մահվանը. համարը ստացվեց միայն երրորդ փորձից հետո՝ հանդիսատեսի եւ ժյուրիի անդամների բղավոցների ներքո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ