«Այո, բան ա փոխվել մեր երկրում. Մեր օրոք տրանսգենդերը ԱԺ-ում ելույթ չէր ունենա»․ Շարմազանով

«Այո, բան ա փոխվել մեր երկրում. ՀՀԿ-ի օրոք տրանսգենդերը ԱԺ-ում ելույթ չէր ունենա, կրթության նախարարն էլ այլասերվածի չէր ընդունի, ԱԺ-ում նմաններին չէին ծափահարի, Վեհափառի վրա էլ չէին հարձակվի։

Դրա համար էին «թավշիստները» ասում՝ բոբո ՀՀԿ-ն պետք է հեռանա: ՀՀԿ-ն ու դաշնակցությունը խանգարում էին պղծության քարոզին:

Ասել եմ, ասում եմ՝Հայաստանում նոր բաբելոնյան աշտարակաշինություն չի լինելու:

Հայկը հաղթելու է Բելին»,- գրել է նա:

 

Բացի այս գրառումից, Շարմազանովը նույն թեմայով խոսել է նաեւ ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Նա թվարկել է իշխանափոխությունից հետո միասեռականների ակտիվացման դեպքեր, իսկ տրանսգենդերի այսօրվա ելույթը համարել է «հերթական խայտառակություն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ