«Ես ձեզ լիքը հրավառություններ և տոնածառեր եմ մաղթում». Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը որքանով վերադարձել է Ազգային ժողով, այդանով էլ չի վերադարձել, որովհետև հստակ աշխատանքի իմիտացիա է տեղի ունենում: Այս մասին իր ելույթում Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը անդրադարձավ երեկվա տոնական միջոցառմանը և ասաց, որ մենք բոլորս աննկարագրելի բարդ ժամանակաշրջանով ենք անցել, և մեզ պետք են լույսեր, գույներ ժպիտներ:

«ՀՀ-ն ապրելու է, Հայաստանում տոներ են լինելու և մարդիկ միմյանց ծափահարելու են, և մենք այդ ամեն ինչը անելու ենք հանուն այն քաղաքացիների, որոնք իրենց կյանքը զոհաբերել են, որ ՀՀ-ում մեր մանուկները ուրախանան ձեզ համար ֆոսֆորին նմանվող հրավառություններով ու ձեզ բթացնող տոնածառերով: Ես ձեզ լիքը հրավառություններ և տոնածառեր եմ մաղթում այս կապակցությամբ»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ