«Որոշ ստահակների համար Եռաբլուրը ցավացնելու դրոշակ ու խաղաքարտ է, իսկ յուրաքանչյուր ՀԱՅի համար ապրելու’, արարելու’ պարտավորություն». Նարին Փայլակյան

Նարին Փայլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ես չեմ տեսել, բայց շատերն են գրում որ ինչ որ տհասներ Եռաբլուրի և երեկվա տոնի լուսանկարն են միասին հրապարկել, իբր էսքան զոհ ունենք իսկ հրապարակում հրավառություն է…

Վստահ եմ, դրանք`էդ կիսատները Եռաբլուրում որդի, հարազատ, բարեկամ չունեն, որովհետև հերոս զավակ, հարազատ կորցրած մարդ այդ աստիճան չէր նսեմացնի իր որդու հիշատակը։ Սրանք ուղղակի չեն հասկանում որ երկիրը խավարի ու ողբի մեջ պահելով կոչնչացնենք Եռաբլուրի իմաստն ու պատգամը, եւ միայն ապրելով, մեջքներս ուղղելով կարժեւորենք մեր հերոսների զոհաբերությունը։

Հավերժ փառք ազգիս հերոս զավակներին, ովքեր ցավոք այսօր Եռաբլուրում հանգչում են, բայց նրանց զոհողության շնորհիվ, և հանուն նրանց երեկվա տոնը կայացավ։
Որոշ ստահակների համար Եռաբլուրը ցավացնելու դրոշակ ու խաղաքարտ է, իսկ յուրաքանչյուր ՀԱՅի համար ապրելու’, արարելու’ պարտավորություն։

Էդ կիսատները ուղղակի չգիտեն որ տղերքը երեկ ներկա էին, երկնքից լռելյայն հսկում էին, և մեկ օրով նորից ապրեցին հազարավոր երջանիկ մանուկների ժպտացող աչուկները տեսնելով։
Եռաբլուրը մեզ կյանք է պատգամել և մենք պարտավոր ենք Ապրել

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ