ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Նիկոլ Փաշինյանն Աշտարակում է

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում զերծ մնալ «տաքսիստ», «խոպանչի», «դախլչի» որակումներից։

«Ես լավ չեմ հասկանում՝ «տաքսիստ», «խոպանչի», «դախլչի», ուզում եմ հասկանալ, էլի, այսօր Հայաստանում գիտությունների թեկնածուներ կան, որ տաքսի են վարում, ասում ենք՝ «տաքսիստ», «խոպանչի», «դախլչի», դրա համար գնում են 80 հազար դրամով աշխատում, որ չասեն՝ «տաքսիստի» տղան ես։

 

Ես մեծագույն հարգանք ունեմ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աշխատում են, առավոտյան ժամը վեցին արթնանում են ու փողոց են մաքրում, ու անկեղծ ասեմ, չեմ ընդունում էդ որակումները, պիտակավորումները։ Կոչ եմ անում զերծ մնալ այդ տրամաբանությունից», — այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կազմելիս փորձել են լինել առավելագույնս բալանսավորված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ