«Վարչապետի ուղղաթիռը վթարի է ենթարկվել, Նիկոլ Փաշինյանին սպառնում է ցմահ ազատազրկում». ինչ ապատեղեկատվություն էր տարածում ձերբակալված էջի տերը

Ինչպես արդեն հայտնի դարձավ  ձերբակալվել է մի անձ, որը Ֆեյսբուքում վարել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը:

«ԱԱԾ-ն չի պայքարում ֆեյքերի դեմ, ԱԱԾ-ն պայքարում է այն հայտարարությունների ու հայտարարություններ անողների դեմ, որոնց հայտարարությունների պարունակության մեջ կա հանցակազմ։

Եթե հայտարարության մեջ հանցակազմ չկա, ԱԱԾ-ն այդտեղ որևէ գործ չունի անելու, որովհետև խոսքի ազատությունը ամենակարևոր սկզբունքն է, որը մենք չենք կարող խախտել», — ընդգծեց ԱԱԾ տնօրենը:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում այն ապատեղեկատվությունը, որը ֆեյսբուքյան հարթակում տարածում էր Դուխով Հայաստան բաց հասարակություն»  էջի ձերբակալված պատասխանատուն

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ