Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։
Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել Մանկական եվրատեսիլ միջազգային մրցույթի պատվիրակություններին, իսկ սա եզակի հնարավորութուն է լավագույնս հյուրընկալել նրանց եւ բոլոր կողմերից ցույց տալ մայրաքաղաք Երևանը և երևանցուն։
Ավելի քան վստահ եմ, որ քննարկումները ոչ պակաս էին լինելու նաև զարդարանքի իսպառ բացակայության դեպքում. հումորներն ու քննադատություններն այդ պարագայում, սակայն, կհնչեին ոչ կոմպետենտության և միջազգային հանրությանը մեր երկիրը ոչ պատշաճ ներկայացնելու ուղղությամբ։
Ինչևէ, եկեք գնահատենք արդեն կատարված աշխատանքը, մեր բալիկներին հաղորդակից դարձնենք հրաշքին, քանզի Հանրապետության հրապարակը հենց հրաշքի մաս է դարձել։
Կհանդիպենք դեկտեմբերի 5-ին՝ տոնածառի լույսերի վառման արարողության միջոցառման շրջանակներում»,–գրել է նա։