««Եվրատեսիլ»-ի իրական կախարդանքը». լուսանկարներ՝ տոնական Երևանից

Երևանը զգում է «Եվրատեսիլ»-ի իրական կախարդանքը։ Նման հրապարակում է արված «Մանկական Եվրատեսիլ»-ի Ֆեյսբուքի էջում։ Գրառմանը կից նաև լուսանկարներ են հրապարակված։

Նշենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ին ընդառաջ Երևանում սովորականից ավելի վաղ էին մեկնարկել Ամանորի նախապատրաստական աշխատանքները։

Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին կվառեն գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի կունենա նաև տոնական միջոցառում և հրավառություն։

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» միջանկյալ ելույթներից մեկում հնչելու են նախորդ 19 տարիների հաղթող երգերը: «Մանկական Եվրատեսիլ»-ում իր երկրին հաղթանակ բերած 11 արտիստ ժամանելու է Երևան և բեմում կատարի իր հաղթական երգից մի հատված:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ