Տրանսգենդերի ելույթն ԱԺ-ում ի սկզբանե կազմակերպված էր …

Զոհրաբյանը շեշտեց, որ նման վարքագիծը, ում կողմից էլ որ այն ուղղորդված կամ նախապես կազմակերպված լիներ, անպարկեշտ վերաբերմունք էր առաջին հերթին երկրի բարձրագույն ինստիտուտներից մեկի՝ խորհրդարանի հանդեպ:

Ճշտող հարցին՝ ըստ նրա այդ ելույթն ուղղորդվա՞ծ էր, նա պատասխանեց. «Միանշանակ, այո, ես այս պահին շատ փակագծեր չեմ բացելու, այն ի սկզբանե ծրագրավորված էր, ի սկզբանե կազմակերպված էր, բայց ես այնքան պարկեշտ մարդ եմ, որ մտքիս ծայրով չէր կարող անցնել, որ ինչ-որ անձնավորություններ կարող են նախապես Ազգային ժողովի կողմից հաստատված եռակողմ օրակարգը դնել մի կողմ և այլ օրակարգ փորձել բարձրացնել ԱԺ-ում»,- շեշտեց նա:

Հարցին՝ իր կոշտ արձագանքը քննադատությունների առիթ չի՞ հանդիսանա, քանի որ նա ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահն է, Զոհրաբյանը պատասխանեց. «Իմ անձի նկատմամբ սա չի կարող քննադատությունների առիթ հանդիսանալ, որովհետև ես առաջնորդվել եմ բացառապես օրենքի տառին համապատասխան, ես չեմ ասել, որ իրենք իրավունք չունեն, ես ասել եմ, որ նրանք շեղվում են օրակարգից, մեր այսօրվա օրակարգը սա է, և բոլոր քննարկումները պետք է լինեին բացառապես Ազգային ժողովի կողմից հաստատված օրակարգի շրջանակում:

Որևէ քննադատություն չի կարող լինել, եթե իրենց հարցը երբևէ կքննարկենք ԱԺ-ում, այդ ժամանակ էլ իրենք կարող են խոսել իրենց խնդիրների մասին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ