«Ռուսաստանի նկատմամբ հատուկ տրիբունալի ստեղծման աշխատանքը սկսվել է». Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ հատուկ տրիբունալի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին՝ Ուկրաինայում իբր կատարված հանցագործությունների պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչին։

Դիվանագետի խոսքով՝ Փարիզը համապատասխան աշխատանքները սկսել է օտարերկրյա գործընկերների հետ համատեղ։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կատարված հանցագործությունների հարցերով հատուկ տրիբունալ ստեղծելու մասին առաջարկին, մենք սկսել ենք աշխատանքը մեր եվրոպացի և ուկրաինացի գործընկերների հետ»,- ասել է նա:

Աղբյուրն ընդգծել է, որ Ֆրանսիան նաև աջակցում է Ուկրաինայի իրավապահների և Հաագայի Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը՝ այդ հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ