Ինչպե՞ս է փոքրիկը ձայնակցում երգիչ Էրիկին
Տեսանյութը՝ Սոֆա Ասլանյանի ինստագրամյան էջից
Հիշեցնենք Էրիկը ծնվել է 1988թ. հունիսի 5-ին, Թբիլիսիում: 2005թ. ավարտել է Թբիլիսիի Ցաբաձեի անվան թիվ 79 միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: 2006թ. տեղափոխվել է Երևան: 2006-11թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2006-10թթ աշխատել է պրոդյուսեր Զարուհի Պետրոսյանի հետ: 2006թ. «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին: 2007թ. «Դիսքավրի» միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ դարձել է հաղթող:
2011թ. ներկայացրել է Հայաստանը Յուրմալայի «Նոր ալիք» միջազգայն երաժշտական մրցույթ-փառատոնում և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
2012թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: Համերգային շրջագայություններով եղել է Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, ռուսաստանում և այլուր: Թողարկել է «Դու իմն ես» (2009թ.), «Твои слeды» (2015թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: Մասնակցել է նաև մի շարք հայկական երաժշտական հեռուստանախագծերի («Երկու աստղ», 2010թ. և այլն):