«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:
Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:
Լրագրողի հարցին, թե ինքն արդյո՞ք իր լիազորությունները չարաշահել է, վարչապետը բառացիորեն ասաց. «Այո, թող քրեական գործ հարուցեն և ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն»: