«Կաբլուկով կանայք այս ճանապարհը ո՞նց են անցնելու»․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը Գյումրի է մեկնել գնացքով։ Վարչապետը Գյումրիում շրջում է, ծանոթանում շինարարական աշխատանքների հետ։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանից վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես են մարդիկ անցուդարձ անելու քանդված ճանապարհներով։ «Մայթը, որ քանդում եք, մտածո՞ւմ եք, օրինակ, կաբլուկով, կանայք ո՞նց են քայլելու»,- հետաքրքրվեց վարչապետը։

Ներկա պաշտոնյաները փորձեցին բացատրել՝ քաղաքի ճանապարհների գրեթե 80 տոկոսը քանդված են։ Փաշինյանին, սակայն, պաշտոնյաների բացատրությունները զայրացրին։

«Իմ ասածն այն է, որ շինարարություն սկսելուց առաջ պետք է մտածել միջավայրի մասին։

Եթե այս շինարարությունը մի տարի տևի, մարդկանց ասենք՝ գնացեք ուրիշ տեղ ապրեք, մեկ տարուց հետ կգա՞ք»,- շարունակեց վարչապետը։

Մանրամասները դիտեք factor.am-ի տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ