Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 5-ին, Գյումրիի փողոցներով քայլելիս բարձրացրել է քաղաքի ճանապարհների քանդած վիճակի հարցը, որի շուրջ արդեն երկար ժամանակ բողոքներ են ստացվում:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ամեն կերպ փորձում էր ներկայացնել, որ իրականում քանդել են, որ կառուցեն, որ փողոցները պատրաստ կլինեն մինչեւ հունիսի 30-ը:
Փաշինյանը չվստահելով Բալասանյանին, դիմեց գյումրեցի լրագրողներին, որոնք ասացին, որ ճանապարհները քանդվել են ուշ աշնանը եւ արդեն ամիսներ շարունակ փողոցների փոխարեն ցեխաջուր ու փոս է:
Վարչապետը դիմեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին. «Մեր ստանդարտներով ինչպե՞ս է, աշնանը ճանապարհը քանդվել է, հիմա ասում են՝ պատրաստ պետք է լինի հունիսի 30-ին: Շինարարական կուլտուրայի խնդիր ունե՞ն, թե ամեն ինչ նորմալ է: