Սաուդյան Արաբիայի արքայազնը հավաքականի ֆուտբոլիստներին Rolls Royce է նվիրել

Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ազգային հավաքականի խաղացողներին նվիրել է Rolls Royce ԱԱ-2022-ում Արգենտինայի հավաքականին հաղթելու առթիվ։

Մուհամեդ բին Սալմանը դա արել է Արգենտինայի հավաքականի հետ ազգային հավաքականի հաղթական խաղից հետո։

Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նման նվերն անվանել են «խելագար»: Այս մակնիշի մեքենաների արժեքը տատանվում է 460 հազարից մինչև 550 հազար դոլարի սահմաններում։

Ի պատիվ այս հաղթանակի, նոյեմբերի 23-ը թագավորությունում հանգստյան օր է հայտարարվել։

Քաթարում անցկացվոզ աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը: Այսօր նոյեմբերի 26-ին կկայանա Սաուդյան Արաբիայի և Լեհաստանի հավաքականների հանդիպումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ