Բժիշկները 21 օրական աղջկա ստամոքսից 8 էմբրիոն են հանել

Հնդկաստանում ծնվել է մի աղջիկ՝ ստամոքսում ութ սաղմով։ Երեխային վիրահատել են այն բանից հետո, երբ ծնողները նկատել են, որ նրա ստամոքսն ուռել է։ Այդ մասին գրում է The Sun-ը։

Աղջիկը ծնվել է հոկտեմբերի 10-ին Ռամգարհ թաղամասի մասնավոր հիվանդանոցում։ Սկզբում բժիշկները կարծել են, թե երեխան ուռուցք ունի, բայց բժիշկ Մուհամմեդ Իմրանի գլխավորած խումբը պարզել է, որ նրա մոտ կա պտուղ պտղի մեջ, որն ավելի շատ հայտնի է որպես մակաբույծ երկվորյակ:

«Սա հազվագյուտ վիճակ է, երբ ողնաշարավորների մեկ կամ մի քանի սաղմերը մնում են իրենց սեփական եղբոր կամ քրոջ մարմնում: Մենք ստացել ենք սկանավորման արդյունքները, բժիշկները ապշած էին՝ աղջկա որովայնում հայտնաբերելով ութ թերզարգացած սաղմ: Հիվանդը բժիշկների հսկողության տակ է մնացել 21 օր, որից հետո սաղմերը հեռացնելու վիրահատություն է կատարվել: Վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է մոտ մեկուկես ժամում: Այժմ վիրահատությունից հետո աղջիկը լավ ապաքինվում է: Նման դեպքերը համարվում են չափազանց հազվադեպ. մեկ միլիոն ծնվածին բաժին է ընկնում մեկ դեպքից պակաս», – ասել են բժիշկները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ