Նատալյա Օրեյրոն ընտանիքի հետ ժամանեց Երևան

Արդեն Երեւանում է ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն: Նա ժամանել է այսօր՝ ապրիլի 5-ի առաջվոտյան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են լրագրողներ ու երկրպագուներ:

Նատալյան ժամանեց Զվարթնոց օդանավակայանի VIP սրահով, որտեղ նրան սպասում էին երկրպագուներն ու լրագրողները։  Միլիի խենթ կերպարի փոխարեն մեր առաջ էլեգանտ Նատալյան էր։ Ինչ խոսք, նա բավականին մեծացել է, բայց  ժպիտն ու շփվող բնավորությունն անմիջապես հիշեցնում են հայտնի հերոսուհուն։

Նա միանգամից կլանեց գիշերը չքնած ու իրեն դիմավորելու եկած մարդկանց։ Ջերմ ու շփվող Նատալյան շնորհակալություն հայտնեց իրեն դիմավորողներիս, որ եկել ենք ու ինքն առաջինը հետաքրքրվեց, թե ինչպես ենք։

Անմիջապես ճանաչեց հայ երկրպագուին` Հարութին, որին հանդիպելու առիթ ունեցել էր, նույնիսկ անունը հիշեց, ընդունեց երկրպագուների ծաղիկներն ու հասցրեց մի քանի բառ փոխանակել նրանց հետ։

Տեսանյութը՝ tert.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ