«Ներկայիս ընդդիմադդմիկների լաոները» հավակնում են դառնալ «կիսաբաց լուսամուտների» հյուր»․Հայկ Ստեփանյան

Հասարակական գործիչ, Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը  գրել է.

Ոտքով գետնին խփող ու 200 հազար մարդ դուրս հանող սեզոնային ընդդիմադդմիկների «տունը կռիվ է ընկել»։ Եվ քանի որ «Լաոին» այդպես էլ չհաջողվեց ռեանիմացնել, իրար պաշտոններ խոստացած ընդդիմությունը` պառակտվում է ու մանդատները դնելու դիմումներ ներկայացնում։ Մեկը մյուսի վրա մեղքը գցելով «լաոները» հավակնում են դառնալ «կիսաբաց լուսամուտների» հյուր։

Իշխանական թիմի պառակտման ու վարչապետի հրաժարականին ժամեր խոստացող ընդդիմադիր կոչված հակապետական գործիքները ի վերջո իրենք իրենց փորած փոսն ընկան։

Դե ինչ շնորհակալություն հայտնենք անտաղանդ դերասաններին և սպասենք նոր ներկայացումների, եթե իհարկե եղանակները բարենպաստ լինեն։

Վստահ եմ, որ խորտակվող նավը լքելու ցանկություն ունեցողներ դեռ էլի կլինեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ