«Ասում էի չէ՝ սեփական ծոծրակը կտեսնեք, հրաժարական չեք տեսնի».Տարոն Չախոյանը՝ Վարդևանյանի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայրենիք փրկող ձեր տեսակը առանձնահատուկ գնահատականի է արժանի։
Մի քանի ամիս դրոշ տնկելուց, Երևանի ասֆալտը մաշելուց հետո հայրենիք փրկելու ձեր առաքելությունն ավարտված եք համարում։ Կամային այս հատկանիշներով անգամ ձեզ չեք կարող փրկել հանրային ծաղրից, ուր մնաց հայրենիք փրկեք։

Ի սկզբանե պարզ էր, որ կրկեսային տարբեր համարներով Երևանի փողոցներում ցուցադրվող ներկայացումների կազմակերպիչները մի գեղեցիկ օր հեռանալու են՝ սովորության համաձայն հուսախաբ անելով ստերով կերակրած իրենց կողմնակիցներին։

Նույն Վարդևանյան Արամը հայտարարում էր, թե «Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվել ժողովրդի կողմից»։

Ասում էի չէ՝ սեփական ծոծրակը կտեսնեք, հրաժարական չեք տեսնի։

Վանեցյան Արթուրի «ականջը կանչի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ