Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցներին մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողությունների մասին․ Պեսկով

Չորեքշաբթի Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր գործընկերներին տեղեկացրել է, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության շրջանակում։ Այս մասին լրագրողներին ասաց ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի նախագահը հնարավորություն է ունեցել հակիրճ տեղեկացնել դա իր գործընկերներին, այդ թվում՝ այս գագաթնաժողովի շրջանակներում․ նրանք տարբեր ձևաչափերով խոսել են այն մասին, թե ինչ է տեղի ունենում հատուկ ռազմական գործողության համատեքստում»,- ասել է Պեսկովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ