Բաքվին ու Երեւանին օգնություն է անհրաժեշտ խաղաղության շուրջ համաձայնության գալու համար․ Պեսկով

Հայաստանին և Ադրբեջանին օգնություն է պետք, որպեսզի նրանք պայմանավորվեն խաղաղության շուրջ, բոլորը պետք է հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն՝ առանց միմյանց հետ մրցելու, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, սա է հիմնական խնդիրը․ մենք բոլորս պետք է բոլոր ջանքերը գործադրենք՝ առանց միմյանց հետ մրցելու, որպեսզի առաջադրանքն ավարտվի՝ օգնենք երկու երկրներին կնքել խաղաղության պայմանագիր», — ասել է Պեսկովը լրագրողներին։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման թեման «շրջանակված է հսկայական քանակությամբ մանրամասներով և նրբերանգներով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ