ՀԱՊԿ ԱԳ նախարարներն անհամաձայնություն են հայտնել Սերգեյ Լավրովի մասնակցությունը ԵԱՀԿ նիստին արգելելու կապակցությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում անհամաձայնություն են հայտնել Լեհաստանի որոշմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատվիրակության՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Այս հայտարարությունն արտահայտում է մեր արտգործնախարարների կոլեկտիվ անհամաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեհաստանի որոշման հետ, որը անհնարին դարձրեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ 29-րդ հանդիպմանը»,– նշել է Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ «ի հեճուկս երկար տարիների հաստատված պրակտիկայի» ֆորումին հրավիրված չի եղել նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ինչը վնասում է ԵԱՀԿ գործունեությանը։

«Սա ավելի շատ վնաս է հասցվում ոչ մեր պետություններին, ոչ Ռուսաստանի Դաշնությանը և այլ երկրներին, այլ հենց ԵԱՀԿ կազմակերպությանը»,- ընդգծել է Զասը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ