Երգչուհի Սիրուշոն նորություն ունի

Սիրուշոն ինստագրամյան իր էջում Սեբուի հետ նոր լուսանկար է հրապարակել եւ որպես հուշում գրել, թե «մի բանի վրա են աշխատում»:): Երկրպագուների արձագանքն, իհարկե, չի ուշացել: Նրանք նշել են, որ անհամբերությամբ են սպասում երգիչների նոր զուգերգին:

Հիշեցնենք, Սիրուշոյի եւ «Capital Cities» ինդի-փոփ խմբի մեներգիչ, երաժիշտ Սեբու Սիմոնյանին առաջին՝ «Վույ աման» զուգերգի տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականին:

Սիրուշոն ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է: Այս նորությամբ երգչուհին նույնպես կիսվել է ինստագրամյան իր էջում: «Հիմա աշխատում եմ նոր ձայնասկավառակի վրա՝ տաղանդավոր երաժիշտների հետ: Այն երգերը, որոնք ստեղծվում են հիմա, սեր են փոխանցում, քանի որ, ըստ իս, մարդկանց մեծ չափաբաժնով սեր է պակասում»,-նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ