«Կարգելվի բոլոր տեսակի հրավառության պարագաների վաճառքը քաղաքացիներին». Սիսակ Գաբրիելյան

Կարգելվի բոլոր տեսակի հրագործական արտադրատեսակների վաճառքը քաղաքացիներին

Հրավառություններ կիրականացվեն բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին՝ համայնքի կամ կառավարության ղեկավարի թույլտվությամբ, ՄԻԱՅՆ համայնքի կողմից թույլատրված վայրերում:

Հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը կթույլատրվի բացառապես լիցենզավորված կազմակերպություներին:

Քաղաքացիներին կթույլատրվի գնել միայն կենցաղային տեսակի հրավառություն (բենգալյան կրակ, տորթի վրա դրվող փոքր հրավառություն եւ այլն):

Շուրջ երկու տարի առաջ Tigran Avinyan հետ մշակած օրենքի նախագիծը, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ որոշակի լրամշակելուց հետո այսօր դրեցի շրջանառության մեջ:

Երևանի փոխքաղաքապետը երեկ ավագանու նիստում ներկայացրեց ՏԻՄ որոշումը, որով սահմանվեցին Երևանի այն վայրերը, որտեղ հնարավոր կլինի տոնական և հատուկ նշակության օրերին իրականացնել հրավառություն( Հանրապետության Հրապարակ, Ազատության Հրապարակ)

Հ.Գ. Օրենքի նախագիծը Խորհրդարանում հավանության արժանանալու դեպքում նոր կարգը կգործի 2023թ հունիսից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ