«Փաստորեն Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց, թե ինչ ասելիք ունի ՀԱՊԿ-ը, այսօր կտեսնենք». Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանը, կիսվելով ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությամբ այն մասին, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը, գրել է իր թվիթերյան միկրոբլոգում․

«ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանը կրակում է Հայաստանի սահմաններին կանգնած զինվորների ու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիների վրա։ Փաստորեն, Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց, թե ինչ ասելիք ունի ՀԱՊԿ-ը, այսօր կտեսնենք»։

Նշենք, որ այսօր Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը։ Նրանց դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ