Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի դրությամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 129 մլրդ 163 մլն ՀՀ դրամ

EconoMood-ը գրաֆիկի տեսքով ներկայացրել է վերջին 5 տարիներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի (ԶՊՄԿ)՝ ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ծավալը:

ԶՊՄԿ-ի՝ հարկերի վճարման ամենաբարձր տեմպը գրանցվել է 2022թ-ի երկրորդ եռամսյակում՝ կազմելով 69 մլրդ 329 մլն ՀՀ դրամ:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի դրությամբ ընկերության վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 129 մլրդ 163 մլն ՀՀ դրամ:

Նշենք, որ ներկայում ԶՊՄԿ-ում Հայաստանի կառավարությունն ունի 21.875% բաժնեմաս։

2021թ-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը կոմբինատից որպես նվիրատվություն 15% բաժնեմաս է ստացել, այնուհետև՝ 2022թ-ի մարտի 24-ին, ևս 6.8%:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ